26.11.2024
ԱՄՆ դեսպան. Մենք չենք համարում ղարաբաղյան հակամարտությունը սառեցված
prev Նախորդ նորություն

Փորձագետ.ԱՄՆ-ի նպատակն է մասնատել Սիրիան և տապալել Ասադին

ՆԱՏՕ-ը և ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ չեն կիսվի Սիրիայի վերաբերյալ հետախուզական տվյալներով՝ՙԲաշար Ասադի Մոսկվայի կողմից ցուցաբերվող աջակցության պատճառով: Փորձագետ Օլեգ Ֆոմինը վստահ է, որ այդ հայտարարությունը հաստատում է Մերձավոր Արևելքում Վաշինտոնի իրական նպատակները:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի համար գլխավոր նպատակը հանդիսանում է Մերձավոր Արևելքում կառավարվող քաոս ստեղծելը՝դա դրանք վաղեմի ծրագրերն են: Ըստ նրա, նրանց նպատակների մեջ է մտնում Սիրիայի, Իրաքի մասնատումը, դրանք քվազիպետությունների վերածումը, որոնք վտանգ չեն ներկայացնի Մերձավոր Արևելքում իրենց գլխավոր դաշնակից՝Իսրայելին: Փորձագետի խոսքով, բնական է, որ ԱՄՆ-ի նպատակների մեջ է մտնում Բաշար Ասադի տապալումը, ով վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ին ու Իսրայելին: Ֆոմինի խոսքով, ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների տրամադրումից հրաժարվելը խոսում են ՌԴ-ի ղեկավարության և ԱԳՆ-ի՝նրանց իրական նպատակների մասին տրված գնահատականների իսկության մասին՝գողը չի կարող լինել ոստիկանի օգնականը: Նա նշել է, որ դա ճիշտ արտահայտությւոն է ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի մասին, փոխանցում է Sputnik ռադիոն:

Փորձագետի խոսքով ԱՄՆ-ը հասկանում է, որ ՌԴ-ի օդուժի ներկայությունը լրացուցիչ վստահություն է հաղորդում սիրիական բանակին և սիրիացի ժողովրդին՝դա հակասում է ԱՄՆ-ի ծրագրերին: Նա շել է, որ ԱՄՆ-ը շատ կցանկանար, որպեսզի ՌԴ-ը հրաժարվի Բաշար Ասադին և սիրիացի ժողովրդին տրամադրվող օգնությունից:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի հետախուզական տվյալներ տրամադրելուց հրաժարվելը չի խոչընդոտնի ՌԴժի օդուժի Իսլամական պետության դեմ հարվածներին: