21.04.2025
Նալբանդյան. Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպան. Մենք չենք համարում ղարաբաղյան հակամարտությունը սառեցված

ԱՄՆ-ը մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գործում զորքերի շփման գծում լարվածության աճով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և նրա ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերները զբաղվում են այդ հարցով:

«Իրավիճակի փոփոխության համար մենք կողմերի հետ քննարկում ենք մեկ քայլ հետ կատարելու հարցը: Մենք չենք դիտարկում ղարաբաղյան հակամարտությունը, որպես սառեցված հակամարտություն: Եթե զոհվում են մարդիկ, այդ հակամարտությունը չի կարող համարվել սառեցված: Մենք աշխատում ենք կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Բոլոր կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն լարվածության թուլացման և հակամարտության կարգավորման համար», - փոխանցում է դիվանագետի խոսքերը ԱՊԱ-ն:
Փորձագետ.ԱՄՆ-ի նպատակն է մասնատել Սիրիան և տապալել Ասադին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար