23.11.2024
Տնտեսագետ. ՀՀ-ում անհրաժեշտ է բարձրացնել ՀԷԿ-ից և ԱԷԿ-ից ստացվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը
prev Նախորդ նորություն

Հայկական գինու ճգնաժամը.Ռեկորդային բերք և արտահանման նվազում

Հայաստանում այս տարի խաղողի աննախադեպ բերքն, ըստ ամենայնի, կարող է ֆերմերային տնտեսություններին մեծ տհաճություն պատճառել, որը կապված է խաղողի ամբողջ ծավալի իրացման հետ: Այդ մասին են վկայում Հայաստանի Արարատի, Վայոց Ձորի և Արմավիրի մարզերի բազմաթիվ բնակիչների բողոքներն այն մասին, որ իրենք չեն կարողանում իրացնել խաղողի բերքը:Նրանք նաև պնդում են, որ եթե անգամ ձեռնարկությունները համաձայնվում են մթերել բերքը, ապա վճարում են խոստացված գումարից ավելի ցածր:

Սկսած սեպտեմբերի վերջից, վերոնշյալ մարզերի բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում, արգելափակում են ճանապարհները և միջպետական մայրուղիները ի նշան բողոքի, որ իրենց բերքը հրաժարվում են մթերել այն վնասված լինելու պատճառով: Բողոքի ցույցերին միացել են նաև Տավուշի մարզի բնակիչները, որոնք սահմանակցում են Ադրբեջանին և նրանց գյուղերը պարբերաբար գնդակոծվում են Ադրբեջանի կողմից:

Տավուշցիներն այս օրերին նույնպես հայտնվել են լուրջ խնդիրների առջև: Ֆերմերների խոսքով, ադրբեջանցիների կրակոցների ներքո հավաքված բերքն անհնար է իրացնել՝ տեղական գինեգործական ձեռնարկությունները հրաժարվում են գնել բերքը՝ հղում անելով այն հանգամանքին, որ ձեռնարկությունները ծանրաբեռնված են խաղողով և խաղողի նոր ծավալների ընդունման համար տարածքներ չունեն: Բացի այդ, լուրջ խնդիր է նաև ձեռնարկությունների մոտ անհրաժեշտ գումարների բացակայությունը՝ խաղողի մթերման համար: Տավուշի բնակիչները պնդում են, որ խաղողը նրանց եկամուտների միակ աղբյուրն է և եթե իրենք չկարողանան այն իրացնել, ապա չեն կարողանա մարել իրենց վարկերը:

Ֆերմերները պնդում են, որ եթե խնդիրը լուծում չստանա, ապա նրանք պատրաստ են խաղողով բեռնված բեռնատարները բերել ՀՀ նախագահի նստավայրի մոտ և այնտեղ զանգվածային բողոքի ակցիա անցկացնել:
Իր հերթին, կառավարությունը և գյուղնախարարությունը պնդում են, որ գնելու են խաղողի բերքը մինչև վերջին կգ-ը: Խաղողի իրացման խնդիրը այս տարի սրվել է նաև այն պատճառով, որ նախորդ տարվա 300 դրամի փոխարեն, ֆերմերները այս տարի ՌԴ կարող են արտահանել խաղողը միայն մեկ կգ-ի դիմաց 150 դրամով, այդ պատճատով նրանք նախընտրել են այն հանձնել Հայաստանի ձեռնարկություններին:Բացի այդ, ՌԴ-ում տնտեսական խնդիրների պատճառով, ռուբլի փոխարժեքի անկման պատճառով նվազել են հայկական արտադրանքի արտահանման ծավալները:

Ինչպես հայտնի է, որ ՀՀ-ի գինու, օղու արտադրանքի մոտ 80-90% արտահանվում է ռուսական շուկա: Արտահանման մեջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել՝արտահանվող արտադրանքի ծավալները այս տարվա առաջին կիսամյակում 15-18% աճ են գրանցել: Սակայն արժեքային առումով նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ անկում է գրանցվել 30%-ով: Արտադրանք արտահանելն այսօր դարձել է ուղղակի ոչ ձեռնտու:Արտահանման նվազման ֆոնին, մթերող ձեռնարկությունների մոտ նկատվում է ազատ ֆինանսական միջոցների սղություն, ինչի հետևանքով նրանք հրաժարվու են գնել այդ բերքը:

Այդ խնդրի մասին խոսում է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ չնայած նրա ենթակաները խոստացել են մթերել այս տարվա ամբողջ բերքը: Կառավարության ղեկավարը հոկտեմբերի 7-ին ելույթ ունենալով խորհրդարանում հայտարարել է, որ 2015թ.-ին պատրաստի արտադրանքի իրացման ծավալները նվազել են և վերամշակող ձեռնարկությունները խնդիրների հետ են բախվել:Նա նշել է, որ այսօր կառավարությունը ակտիվորեն աշխատում ձեռնարկությունների հետ, որոնք պետք է ընդունեն խաղողի ամբողջ բերքը: Իր հերթին, գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարել է, որ հայկական ձենարկություններն արդեն գնել են 245 հազար հավաքված բերքից՝180 հազարը:

Նմանատիպ խնդրի հետ են բախվել նաև հարևան Վրաստանի ֆերմերները: Դեպի ՌԴ և Ուկրաինա գինու արտահանման կտրուկ նվազումը հարվածել է Կախեթիայի ֆերմերային տնտեսություններին, որը Վրաստանի արևելքում գինեգործական գկխավոր նահանգներից է: Կախեթիայում, չնայած բերքի առառտությանը այս տարի գինեգործների հիասթափություն է սպասվում: Ֆերմերների խոսքով,մթերման ցածր գների պատճառով ստացված եկամուտները հազիվ բավարարեն խաղողի այգիների ծախսերի մարմանը:

2014թ.-ին ռուսական շուկա վրացական գինիների վերադարձի հետ կապված գինու արտահանման ծավալները սկսել են ռեկորդ սահմանել և գները նույնպես աճ են արձանագրել:Սակայն գինեգործների հույսները այս տարվա հետ կապված չարդարացան՝թողնելով գինեգործական ձեռնարկությունները չիրացված արտադրանքով: Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում՝նախորդ տարվա համեմատ գինու արտահանումը նվազել է 46%-ով:

Խնդիրը փորձում է լուծել վրացական կառավարությունը, որը ֆերմերներին մեկ կգ-ի համար 6 -15 ցենտ սուբսիդիա է տրամադրում՝ կախված գինու տեսակից: Բացի այդ, պետությունը գնում է խաղողը, եթե ֆերմերները չեն կարողանում այն իրացնել մասնավոր ընկերություններին:

Այդ դեպքում, ինչպես նշում են իշխանությունները, գինեգործները մեկ կգ սպիտակ խաղողի համար ստանում են 25 ցենտ և 36 ցենտ կարմիր խաղողի համար: Սակայն ֆերմերները պետության աջակցությունը բավարար չեն համարում և պահանջում են, առնվազն մեկ լարի՝մեկ կգ-ի դիմաց: Հարևան երկրում այսօր կարելի է տեսնել խաղողով բեռնված մեքենաների հերթեր, որոնք ժամերով կանգնած են ձեռնարկությունների մոտ: Գինեգործների խոսքով, չնայած ցածր գներին, բերքը իրացնելու համար իրենք ստիպված են ժամերով կամ օրերով հերթերի մեջ սպասել: