11.10.2024
ՀՀԿ.Ռոբերտ Քոչարյանը քննադատում է իր իսկ կողմից ստեղծված համակարգը
prev Նախորդ նորություն

Տնտեսագետ. ՀՀ-ում անհրաժեշտ է բարձրացնել ՀԷԿ-ից և ԱԷԿ-ից ստացվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատիրոջն անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի տարբեր էժան աղբյուրներ առաջարկել։ Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ասել է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ։

Անդրադառնալով հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ինչպես կազդի երկրում գների վրա, նա նշել է, որ անհրաժեշտ է այդ ոլորտում համագործակցություն ձեւավորել պետության եւ մասնավոր սեկտորի միջեւ։ «Ռազմավարական կարեւորություն ունեցող ոլորտներում պետությունը պիտի վերահսկողական գործառույթ իրականացնի։ Մինչեւ բարձրացումը, էլեկտրաէներգիայի սակագինը բավականին բարենպաստ էր։ Բայց այժմ, բնականաբար, ապրանքների ինքնարժեքը կավելանա 1 – 2%-ով։ Եվ ոմանք կփորձեն մրցունակություն ապահովել այլ ծախսերի, այդ թվում՝ աշխատավարձերի կրճատման հաշվին», - նշել է Սաֆարյանը։

Նրա խոսքով, անհրաժեշտ է բարձրացնել այն էլեկտրաէներգիայի մասնաբաժինը, որն ստացվում է հիդրոէլեկտրակայաններից եւ ԱԷԿ-ից։ «Օրինակ՝ Սեւան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ը, որն իր մեջ 7 հիդրոէլեկտրակայան է ներառում, բաշխիչ ցանցերին ընդամենը 500 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա է մատակարարում։ Հավասարակշռության ապահովման հարցում պետությունը պիտի կարողանա որոշակի ճկունություն դրսեւորել», - ավելացրել է Վազգեն Սաֆարյանը։

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստին հավանություն է տվել "Ինտեռ ՌԱՕ"-ի հայտին՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) դուստր ընկերության 100% բաժնետոմսերը "Տաշիր" ընկերությունների խմբին վաճառելու մասին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստին հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրել և հավանություն է տվել "Ինտեռ ՌԱՕ"-ի հայտին: Աբրահամյանի խոսքով, որ ՀՀ բնակչությանն աջակցելու համար որոշում է կայացվել այս տարվա ընթացքում պետական և Կարապետյանի անձնական միջոցներից փոխհատուցել մինչև 2015թ.-ի օգոստոսի 1-ը էլեկտրաէներգիայի բարձրացված և գործող սակագների միջև տարբերությունը: Կառավարությունը ամսեկան սուբսիդավորելու է 250 կվտ/ժամ, իսկ փոքր բիզնեսի համար՝ ամսեկան 500 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը:
Հայկական գինու ճգնաժամը.Ռեկորդային բերք և արտահանման նվազում
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները