11.10.2024
Իրանագետ.Հայաստան-Իրան երկաթգիծը թույլ կտա Երևանին դուրս գալ շրջափակումից
prev Նախորդ նորություն

ՀՀԿ.Ռոբերտ Քոչարյանը քննադատում է իր իսկ կողմից ստեղծված համակարգը

Իշխող ՀՀԿ-ը արձագանքել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական բարեփոխումների հասցեին հնչեցրած քննադատությանը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Ռոբերտ Քոչարյանը քննադատում է այն արատավոր համակարգը, որը ժամանակին ինքն է ստեղծել:

Շարմազանովը Քոչարյանի հարցազրույցը անվանել է գեղեցիկ բառերի և բառակապակցությունների հավաքածու, քան փաստարկված քննադատություն:

«Հարցազրույցն ունի իր անկյունաքարը՝ չի կարելի փոխել Սահմանադրությունը, քանի որ նոր Սահմանադրությունը կդառնա արատավոր համակարգի վերարտադրության գործիք: Հետաքրքիր է, խաղի ինչ կանոնների դեպքում և երբ է ստեղծվել այդ արատավոր համակարգը: Ինձ լիովին հասկանալի է երկրորդ նախագահի մոտիվացիան, նա չի ցանկանում հրաժարվել նրանից, ինչ ժամանակին ստեղծել է», - նշել է նա:
Տնտեսագետ. ՀՀ-ում անհրաժեշտ է բարձրացնել ՀԷԿ-ից և ԱԷԿ-ից ստացվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները