23.11.2024
ՀՀ ԱԺ-ը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը
prev Նախորդ նորություն

Իրանագետ.Հայաստան-Իրան երկաթգիծը թույլ կտա Երևանին դուրս գալ շրջափակումից

Հայաստան–Իրան երկաթգիծը Հայաստանին ձեռնտու է, քանի որ այն կօգնի դուրս գալ շրջափակումից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

«Խնդիիրն այն է, թե կարող ենք հայթայթել այդ գումարը և նպատակային օգտագործել այն»- ասաց նա: Ըստ Իսկանդարյանի` Հայաստանի դերակատարությունը հետաքրքիր է ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների շրջանակում:
«Եթե կարողանանք ներգրավել Վրաստանին, կարող ենք ամբողջ շղթան ապահովել, այստեղ քաղաքական շահեր կան»,- ասաց նա և նշեց, որ հակառակ դեպքում՝ եթե Վրաստանը չհամաձայնի, Իրանը կարող է օգտագործել Կասպից ծովը:

Իրան-Հայաստան երկաթգծի երկարությունը կկազմի մոտ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից, 60 թունելներից և կունենա 27 կայաններ: Նախագծի արժեքը կազմելու է 3.2 միլիարդ դոլար: Ծրագրի կյանքի կոչման դեպքում տարեկան այդ ճանապարհի բեռնվածությունը կկազմի 15-18 միլիոն տոննա բեռ և այդպիսի ծավալների դեպքում նախագիծը կլինի արդյունավետ: