23.11.2024
Սերժ Սարգսյանը գիտի՞ ՀՀ հաջորդ նախագահի անունը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԺ-ը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը

Հայաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի անկացմանը: Կողմ է քվեարկել 104 պատգամավոր, դեմ՝ 10-ը և ձեռնպահ՝ 3-ը:

Հանրաքվեի օգտին են քվեարկել իշխող ՀՀԿ-ի խմբակցությունը, ԲՀԿ-ի պատգամավորները, ՀՅԴ-ը, իսկ ՕԵԿ-ից եղել են ինչպես կողմ քվեարկողներ, այնպես էլ ձեռնպահներ: Դեմ քվեարկողների թվում է ՀԱԿ-ը և Ժառանգությունը:

Ընդդիմության ներկայացուցիչները ցանկանում էին ելույթ ունենալ քվեարկությունից հետո, սակայն նիստի նախագահողը նրանց դա թույլ չի տվել:

Խորհրդարանի դիմաց տեղի է ունենում սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկողների ցույցը: Ինչպես մինչ այդ նշվել էր, ցուցարարների և ոստիկանության միջև հրմշտոց է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի քանի ցուցարար բերման է ենթարկվել: