23.11.2024
ԱԳՆ. Բաքվի գործողությունները միայն արագացնում են Ղարաբաղի միջազգային ճանաչումը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը գիտի՞ ՀՀ հաջորդ նախագահի անունը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսնաը "Քարնեգի" հիմնադրամում ամերիկյան փորձագիտական հանրության հետ հանդիպմանը նշել է, որ ինքը կարող է կանխատեսել, թե ով կլինի Հայաստանի ապագա առաջնորը:

"Ես, իրոք, կարող եմ կանխատեսել, թե ով կարող է լինել Հայաստանի ապագա առաջնորդը, բայց վախենամ՝ եթե հայտարարեմ, ապա այդ մարդը դժոխային օրեր կունենա մինչև առաջնորդ դառնալը", - նշել է Սարգսյանը, ում կառավարման երկրորդ ժամկետը կավարտվի 2018 թ.-ին, հայնտում է Panorama.am-ը:

Նախագահը չի հայտարարել Հայաստանի հաջորդ առաջնորդի անունը, քանի որ այդ մարդը կարող է ճիտ չգնահատել իր կանխատեսումը:

"Երկրորդը՝ վախենամ, որ այդ մարդը հիմա ճիշտ չգնահատի իմ կանխատեսումը: Բայց ես գիտեմ՝ ով կարող է լինել և, իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր բարձր ղեկավարի առաջին պարտականությունն է՝ տեսնել, թե ով է իրեն փոխարինելու, բայց պարտադիր չէ դրա մասին հայտարարություններ անել", - նշել է նա: