23.11.2024
Սյունիքի մարզպետի որդին ազատ է արձակվել
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Բաքվի գործողությունները միայն արագացնում են Ղարաբաղի միջազգային ճանաչումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանն արժանի և համարժեք պատասխաններ է ստանում իր սադրանքներին: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը:

«Հակառակորդը նույն մարտավորությունն է որդեգրում, ինչպես և աշխարհի տարբեր ահաբեկչական կազմակերպություններ՝ անտեսելով հրադադարի ռեժիմը և գնդակոծելով խաղաղ բնակչությանը: Կարծում եմ, որ այդպիսով Բաքուն միայն մոտեցնում է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը», - նշել է Քոչարյանը:

Հայաստանում քննադատություն է հնչում նաև միջազգային կազմակերպությունների և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին: Իշխող ՀՀԿ-ից պատգամավոր Կարեն Բեքարյանի կարծիքով, համանախագահների լղոզված, ոչինչ չասող հայտարարությունները հանդիսանում են հայ ադրբեջանական սահմանին էսլալացիայի նախադրյալներից մեկը, որոնք հանգեցնում են հետագա մարդկային զոհերի:

Նա արդարացված է համարում նախագահ Սերժ Սարգսյանի բավականին կոշտ ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից՝ կոչ անելով Մինսկի խմբի համանախագահներին և համաշխարհային հանրությունը ադեկվատ պատասխան տալ Ադրբեջանի սադրանքներին և գնդակոծություններին:

«Աչք փակելով հայկական գյուղերի գնդակոծությանը ականանետերից և այլ հրետանային համակարգերից՝այսրոպեական շահերը ավելի բարձր դասելով համամարդկային արժեքներից, միջազգային հանրությունը դրանով իր վրա է վեցնում խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար պատասխանտվության մի մասը»,-նշել է Բեքարյանը:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական կողմից թուրքական արտադրության TR-107 համակարգերից հրթիռա-հրետանային հարվածի են ենթարկվել Ղարաբաղի զորամասերից մեկի պաշտպանական դիրքերը: Հրետակոծության հետևանքով մահացու բեկորային վերքեր են ստացել չորս զինծառայողները, կան նաև վիրավորներ: Նրանք առաջնդագծից գտնվում էին հինգ կմ հեռավորության վրա:

Մինչ այդ՝ սեպտեմբերի 24-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին լարվել էր: Ադրբեջանի ԶՈւ-երի հրետակոծության հետանքով զոհվել էին հայկական սահմանամերձ գյուղերի երեք բնակիչներ, ևս երկուսը՝ վիրավորվել էին: Ղարաբաղի ՊՆ-ի աղբյուրները հայտնում են, որ հայկական կողմից արդեն ձեռնարկվել են պատժիչ գործողություններ, որոնց արդյունքում ադրբեջանական կողմը կորուստներ է կրել:

Իրավիճակը լարված էր նաև հետագա օրերին: ԼՂ ՊԲ-ի մամուլի ծառայության տեղեկացմամբ, նախորդ գիշեր ադրբեջանական կողմը կրկին կիրառել է թուրքական արտադրության հրետանային համակարգեր: