14.10.2024
Հայկական գինու ճգնաժամը.Ռեկորդային բերք և արտահանման նվազում
prev Նախորդ նորություն

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է դեկտեմբերի 6-ին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:

Օրենքի համաձայն՝ նախագահը հանրաքվեն նշանակում է Ազգային ժողովի համաձայնությունը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում։ Խորհրդարանի դրական որոշումը նախագահական նստավայր էր ուղարկել երկու օր առաջ։ Քվեարկությունը պետք է տեղի ունենա հանրաքվե անցկացնելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովը հավանության էր արժանացրել Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը, որը ենթադրում են անցում ներկայիս կիսանախագահական համակարգից խորհրդարանական կառավարման մոդելի:
Հայաստանը նոր ավիափոխադրող կունենա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ