26.11.2024
Ի տարբերություն ԱՄՆ-ի Մոսկվան ավելի մեծ շանսեր ունի Սիրիայում հասնել ռազմավարական բեկման
prev Նախորդ նորություն

Պատգամավոր. Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող «Եվրասիական համագործակցության հեռանկարները» թեմայով միջպետական ֆորումի ժամանակ Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարևորել է Մետաքսե մեծ ճանապարհի տնտեսական գոտու ձևավորումը, որը, ըստ նրա, հնարավորություն կտա ստեղծել միասնական կառույցներ՝ փոխադրամիջոցների, հեռահաղորդակցության ոլորտներում, որոնք կմիավորեն Չինաստանն ու Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ:

Վարդան Այվազյանը նաև նշել է, որ Հայաստանի համար, որպես անդրկովկասյան միակ պետությունը ԵԱՏՄ-ում, որն ունի Շանհայան համագործակցության կազմակերպության գործընկերոջ և դիտորդ անդամի կարգավիճակ, հնարավորություն ունի մասնակցելու տնտեսական նոր գոտու՝ Մետաքսե մեծ ճանապարհի, կառուցման աշխատանքներին:

«Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային ինտեգրացիայի ընդլայնման միջանցք՝ համագործակցելով Իրանի հետ իր հետ բերելով արաբական շուկա դուրս գալու առավելություն: ԵԱՏՄ-ն ցանկություն ունի համագործակցել Իրանի հետ, մասնավորապես, ազատ առևտրի գոտու ստեղծման տեսանկյունից: Այս առումով Հայաստանը կարող է դառնալ կապող օղակ, որովհետև միայն մենք ունենք ցամաքային սահման Իրանի և հարուստ առևտրային փորձ Իրանական Հանրապետության հետ: Իրանի պատժամիջոցների հանման սկսված գործընթացի առումով հետաքրքիր կարող է լինել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը, ինչի արդյունքում կհեշտանա մուտքը դեպի Չինաստան և Կենտրոնական Ասիա»,- ասել է Վարդան Այվազյանը: