26.11.2024
Պատգամավոր. Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև
prev Նախորդ նորություն

Թուրքիան Ադրբեջանին կմատակարարի 60 հատ AgustaWestland-TAI մարտական հարվածային ուղղաթիռներ

Թուրքիան Ադրբեջանին կմատակարարի 60 հատ AgustaWestland-TAI մարտական հարվածային ուղղաթիռներ: Գործարքի արժեքը կկազմի երեք միլիարդ դոլար:

2007թ.-ը իտալա-բրիտանական AgustaWestland ընկերությունը շահել է թուրքական ATAK (Attack and Tactical Reconnaissance Helicopters) տենդերը՝ AW129 ուղղաթիռի հիմքի վրա 51 ուղղաթիռներ արտադրելու հետ կապված: Գործարքի գինը կազմել է 2,7 միլիարդ դոլար:

Համաձայնագիրը թույլ էր տալիս ավելացնել արտադրվող ուղղաթիռների թիվը մինչև 91 միավոր: Դրանց արտադրությամբ սկսել է զբաղվել Turkish Aerospace Industries-ը:

Ուղղաթիռը զինված է երեք 20 միլիմետրանոց հրանոթներով, օդ-ցամաք և օդ-օդ տեսակի հրթիռներով, 80 մմ-ոց չկառավարվող հրթիռներով: Ուղղաիթռի վրա կարելի է նաև լրացուցիչ զինատեսակներ տեղադրել, փոխանցում է haqqin.az-ը:

Բացի թուրքական բանակից, AgustaWestland-TAI մարտական հարվածային ուղղաթիռները կտրամադրվեն նաև ադրբեջանական բանակին: Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով, Թուրքիան Ադրբեջանին կմատակարարի 60 ուղղաթիռներ: