21.04.2025
Թուրքիան Ադրբեջանին կմատակարարի 60 հատ AgustaWestland-TAI մարտական հարվածային ուղղաթիռներ
prev Նախորդ նորություն

Մոսկվան Ադրբեջանում նոր ռադիոլոկացիոն կայան չի կառուցելու

ՌԴ-ը ադրբեջանական Գաբալա քաղաքում Դարյալ տիպի ռադիոլոկացիոն կայանի տեղում նոր Վորոնեժ տիպի ռադիոլոկացիոն կայան չի կառուցելու և նպատակահարմար չի համարում այդպիսի համակարգեր կառուցել արտերկրում: Այդ մասին հայտարարել է Օդատիեզերական զորքերի 15-րդ բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Անատոլի Նեստեչուկը:

Նա նշել է, որ հայրենական համակարգերը պետք է գտնվեն երկրի տարածքում և իրականացնեն իրենց առջև դրված խնդիրները:

Նեստեչուկի խոսքով, այս պահին ՌԴ-ից սահմաններից դուրս գտնվում է Դնեպր ռադիոլոկացիոն կայանը Ղազախստանում, Վոլգա կայանը՝Բելառուսում,փոխանցում է Ռիա Նովոստին:

Ըստ նրա, անգամ այդ ռազմավարական ուղղությունների վրա իրենք համապատասխան միջոցներ ունեն հրթիռային հարձակման նախազգուցական միջոցառումներն իրականացնելու համար:
Հայացք Պեկինից. ԱՄՆ-ը զգուշանում է Մերձավոր Արևելքում ՌԴ-ի դիրքերի ամրապնդումից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան