10.10.2024
Մոսկվան Ադրբեջանում նոր ռադիոլոկացիոն կայան չի կառուցելու
prev Նախորդ նորություն

Հայացք Պեկինից. ԱՄՆ-ը զգուշանում է Մերձավոր Արևելքում ՌԴ-ի դիրքերի ամրապնդումից

ԱՄՆ-ը զգուշանում է Սիրիայում և ընդհանուր Մերձավոր Արևելքում ՌԴ-ի դիրքերի ամրապնդումից, որոնք կարող են թուլացնել նրանց առաջատար դիրքերը տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Շանհայի միջազգային հարաբերությունների Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտի փորձագետ, Եգիպտոսում Չինաստանի նախկին դեսպան Ան Հուեհոուն:

Ըստ նրա, ԱՄՆ-ը խուճապի մեջ է Սիրիայում ՌԴ-ի գործողություններից՝նրանք զգուշանում են, որ նոր հակաահաբեկչական կոալիցիան հավասար հիմունքներով կմրցակցի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ և կխաթարի արդեն առկա կառուցվածքը: Բացի այդ, ըստ դեսպանի, Վաշինգտոնը զգուշանում է Մերձավոր Արևելքում և Սիրիայում ՌԴ-ի դիրքերի ուժեղացումից, որոնք կարող են թուլացնել ԱՄՆ-ի դիրքերը, փոխանցում է Ռիա Նովոստին:

Հուենհոուն նշել է, որ ԱՄՆ-ը ի սկզբանե դեմ էր Սիրիայում ռուսական ռազմական ներկայաթյան ուժեղացմանը, սակայն երբ միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել ահաբեկչության դեմ պայքարի հարցում, Վաշինգտոնիմ ռացիոնալ պատճառներ չէր մնում հանդես գալ ՌԴ-ի մասնակցության դեմ և նրանք ուժող հայտարարել են, թե ողջունում են այդ քայլերը:
Սիրիացի վերլուծաբան.
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները