13.07.2025
ՀՀ նախագահը սկսում է ակտիվ քննարկումներ սահմանադրական բարեփոխումների շուրջ
prev Նախորդ նորություն

Պուտինը կմասնակցի ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների՞ն Երևանում

Մարտի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հեռահոսազրույցը:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Սարգսյանը և Պուտինը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին» պայմանագրի՝ հունվարի 2-ին ուժի մեջ մտնելուց հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ:

Երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շրջանակում նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը անդրադարձել են հատկապես խաղաղ ատոմի ոլորտին և նավթագազային բնագավառին:

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում:
Ընդդիմության ջախջախումից հետո վերսկսվեցին սահմանադրական բարեփոխումները
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ