25.11.2024
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահը սկսում է ակտիվ քննարկումներ սահմանադրական բարեփոխումների շուրջ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հայտարարել է, որ երկրի ղեկավարը մարտի 11-ից քաղաքական ուժերի հետ կսկսի ակտիվ քննարկումների նոր շարք սահմանադրական բարեփոխումների շուրջ:

«Ասեմ, որ Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ մեր երկրի քաղաքական ուժերի հետ, և վաղվանից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում` սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ: Քննարկումների վերաբերյալ կտեղեկացվի հավելյալ», - նշել է Սաղաթելյանը ի պատասխան tert.am-ի հարցմանը:

«Հրապարակ» թերթն էլ տեղեկացնում է, որ նախագահը կազդարարի սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերսկսման մասին մարտի 11-ին իշխող Հանրապետական կուսկացության գործադիր կոմիտեի նիստից հետո: Հիշեցնենք, որ նախագահը հետաձգել էր սահամանադրական բարեփոխումների գործընթացը մինչև այս տարվա փետրվար՝ ավելի լայն «հանրային և քաղաքական կոնսոլիդացիայի հասնելու համար»:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ենթադրում է գոծող կիսանախագահական համակարգից անցում դեպի կառավարման խորհրդարանական մոդելի: Ինչպես նախկինում նշել էր Սահմանադրական բարեփոխումների մանսագիտացված հանձնաժողովի նախագահ, Սարհամանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի 2016 թ-ից ոչ շուտ: Սակայն շատ մասնագետներ կարծում են, որ հանրաքվեն կարող է անցկացվել անգամ այս տարվա ընթացքում:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն օրեր առաջ հայտարարել էր, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը կդրվի հանրաքվեի: «Ես կարծում եմ աշնանը պատրաստ կլինի (բարոփոխումների վերջնական տարբերակը), բայց չեմ կարող կոնկրետ ասել՝ (հանրաքվեն) աշունը կլինի, թե 2016 թվականի գարնանը: Դեռ այդպիսի քննարկումներ չկան: Դա կլինի այն ժամանակ, երբ քննարկումները իրենց բովանդակային առումով արդեն նախապատրաստած լինեն Սահմանադրությունը շրջանառության մեջ դնելու», - նշել էր նա:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների անցկացման Սերժ Սարգսյանի նախաձեռնությանն ընդդիմադիր ուժերից աջակցում է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը: Սահմանադրական բարեփոխումները ժամանակավրեպ են համարում "Հայ ազգային կոնգրես", "Բարգավաճ Հայաստան" և "Ժառանգություն" կուսակցությունները: Սահմանադրական բարեփոխումների անցկացմանը դեմ դուրս եկավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: