ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը վստահ է, որ թվաշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ներդրումայի գրավչությունը մեծացել է: Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 31-ին այս մասին լրագրողների հետ զրույցում:
Նա ելույթ է ունեցել Էկոնոմիկայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը եւ ասել, որ Հայաստանում արտահերթ ընտրություններից հետո կառավարության համար առաջնահերթ խնդիր պետք է լինի ներդրումային գրավչության պահպանումը:
Նրա խոսքով, Գերմանիայի դեսպանությունը Հայաստանի իշխանությունների հետ համատեղ աշխատում է Գերմանիայից Հայաստան ներդրումների խրախուսման ուղղությամբ: “Մասնավորապես գերմանական ՏՏ ընկերությունների շատ ներկայացուցիչներ գալիս են Հայաստան: Սակայն պետք է մտածել Հայաստանի արտադրական արդյունաբերությունում գերմանական ներդրումները ներգրավելու մասին”,- ասաց դեսպանը:
Կիսլերը հիշեցրել է, որ շուրջ 2 տարի առաջ գերմանացի ներդրողները նշանակալի ներդրումներ են կատարել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում: «Դա շարունակական բնույթ կկրի, քանի որ այս ոլորտում հնարավորությունները բավականին լայն են», - ասաց Կիսլերը:
Հատկանաշական է, որ չնայած դեսպանի լավատեսությանը, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների ՀՀ տնտեսությունում ներդրումներն կտրուկ նվազել են:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 525.5 մլն դոլար` տարեկան կտրվածքով ավելանալով 3,5 տոկոսով: Միեւնույն ժամանակ, արտասահմանյան ուղղակի ներդրումները 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել են 75 մլն դոլար՝ տարվա ընթացքում նվազելով 43,5 տոկոսով:
Դեսպանը նաեւ խոսել է ՀՀ բանկերում խնայողությունները պահելու շահավետության մասին: Նա անգամ նշել է, որ եթե ինքը խնայողություններ ունենար, ապա դրանք կպահեր հայկական բանկերում: Դիվանագետը նաեւ բերում է փաստեր՝ հօգուտ իր խոսքերի. “Հայկական արժույթը բավականին կայուն է, եւ Հայաստանում ավանդներ ու ներդրումներ իրականացնելու ռիսկերը բավականին ցածր են, ինչը վկայում է Հայաստանի Կենտրոնական բանկի եւ բանկային համակարգի լավ աշխատանքի մասին”:
Նա նշել է, որ այնուամենայնիվ ունի խնայողություններ, սակայն դրանք Գերմանիայում անշարժ գույքի մեջ եմ ներդրել, եւ այս պահին չի կարող հայկական բանկերում դեպոզիտային հաշիվ բացել: «Բայց ես, անկասկած, խորհուրդ եմ տալիս փողը բանկերում պահել, եթե դրանց հանդեպ վստահությունը բարձր է»,- նշեց Քիսլերը: