24.11.2024
Արտակ Բեգլարյանը՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
prev Նախորդ նորություն

Վարչապետի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին. Բաբլոյան

Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ վարչապետի ընտրության անցկացման մասին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.


«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»:


Վարչապետի ընտրության առաջին փուլը ԱԺ-ում տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին, որի ժամանակ վարչապետ չի ընտրվել: Առաջին փուլից հետո 7 օրը լրանում է հոկտեմբերի 31-ին ժամը 15.45-ից սկսած:


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետի ընտրության առաջին փուլը, որտեղ վարչապետ չի ընտրվել: Եթե երկրորդ փուլում եւս վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվում է եւ նշանակվում են նոր ընտրություններ:


Ամենայն հավանականությամբ, ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին՝ կիրակի: