24.11.2024
Ի հեճուկս վիճակագարության. Գերմանիայի դեսպանը տեսնում է ՀՀ ներդրումային գրավչության աճ
prev Նախորդ նորություն

ԱԺ փոխնախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությունը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական հարցերին, ընտրական գործընթացին, տնտեսության զարգացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը եւ այլ խնդիրների։


Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության բարելավումն ու զարգացումը։


Հյուրի խնդրանքով Միքայել Մելքումյանը ներկայացրել է առաջիկայում նախատեսվող խորհրդարանական ընտրությունների ընթացակարգը, ափսոսանք հայտնել, որ բարեփոխված ՀՀ ընտրական օրենսգիրքը չի ընդունվել, քանի որ, ըստ ԱԺ փոխնախագահի, գործող օրենսգրքի համեմատ՝ այն մի քայլ առաջ է։


Միքայել Մելքումյանը նաեւ անդրադարձ է կատարել իր գլխավորած՝ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ներկայացրել այդ բնագավառներում առկա մի շարք խնդիրներ։


ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2013 թ- դեկտեմբերին ստորագրված գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտում երկուստեք հարաբերությունները կարգավորող միջպետական պայմանագրի մի քանի դրույթներ սահմանափակում են սակագնային քաղաքականության արդյունավետությունը։


ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը հետաքրքրվել է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության վերջնական արդյունքով։ Միքայել Մելքումյանը նշել է, որ աշխատանքների ավարտից հետո խորհրդարանին կներկայացվի զեկույց եւ ամբողջական տեքստը կուղարկվի համապատասխան մարմինների ղեկավարներին։