26.11.2024
Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն և՛ ժամանակ, և՛ հնարավորություն ուներ առաջարկներ անել ԸՕ նախագծի վերաբերյալ. Նազարյան

Հանրապետական կուսակցությունը բոյկոտում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններն և չի հասկանում, որ նոր փոփոխություններով իր համար էլ պայմանները բարելավվելու են: Այս մասին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:


Նրա խոսքով, ՀՀԿ-ի այսօրվա քայլերի իմաստը կայանում է նրանում, որպեսզի ԸՕ փոփոխությունների գործընթացը ներկայացնի, որպես սպոնտան ինչ-որ գործընթաց, հապճեպ ու ոչ ժողովրդավարական: Սակայն իրականում, նշեց նա, խորհրդարանական խմբակցությունները ամառվանից մասնակցել են փոփոխությունների ակտիվ քննարկումներին, ներկայացրել իրենց առաջարկները, որոնց մի մասը նաև ընդունվել է.


«Հանրապետականի առաջարկները չեն ընդունվել ոչ իրատեսական լինելու պատ-ճառով»,- շեշտեց պատգամավորը:


Մասնավորապես, ՀՀԿ-ն առաջարկում էր, որպեսզի քվեաթերթիկում նշումն արվի ոչ թե գրիչով, այլ հատուկ սարքի միջոցով: Որպեսզի քվեարկությանը կարողանան մասնակցել միայն այն ընտրողները, որոնք ունեն նույնականացման քարտեր և այլն.


«Բնական է, այս ամենի համար հարկավոր է ժամանակ և ռեսուրսներ»,- հավելեց Լենա Նազարյանը: