23.11.2024
Միջնորդները չեն կարող հասկանալ որտեղից է ծագում բռնությունը. Մինսկի խմբի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

ԱՄՀ-ի առաքելությունը Հայաստանում. հսկայական վարկեր կասկածելի արդյունքով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:

Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա հերթական առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածից շարունակվող բացասական հետևանքների գնահատման և դրանց հաղթահարման, տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերն ու համագործակցությունը և շնորհակալություն հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:

Սերժ Սարգսյանը կարևորել է ԱՄՀ կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հերթական վերանայման ամփոփումը և ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից արդյունքների հաստատումը:

«Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա համաձայնագրերի շրջանակում Հայաստանին տրամադրվել է ավելի քան $410 մլն (266,8 մլն ՓՀԻ): Ծրագրի հիմնական նպատակներն են` աջակցել աղքատության կրճատմանը, գնաճի կայունությանը, հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնմանը, հակազդել տնտեսական գործունեության հետընթացին:

Այնուամենայնիվ Հայաստանում աղքատության շրջանակների նկատելի կրճատում տեղի չի ունենում, իսկ տնտեսական աճի դանդաղեցումն արդեն վաղուց զգացնել է տվել իրեն: