23.11.2024
Հայատանում են ԵԱՏՄ երկների կենտրոնական բանկերի նախագահները
prev Նախորդ նորություն

Միջնորդները չեն կարող հասկանալ որտեղից է ծագում բռնությունը. Մինսկի խմբի հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարություն են տարածել, որում իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել բնակավայրերի ուղղությամբ ականանետերի և ծանր զրահատեխնիկայի օգտագործման առնչությամբ:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին սրվել է։ Ադրբեջանական կողմի կրակոցներից մահացել է 3 խաղաղ բնակիչ, երկուսը վիրավորվել են։

Հայաստանի պաշտպանության նախարարություն, ըստ պաշտոնական տեղեկատվության իրականացրել է պատժիչ գործողությունների, որի արդյունքում ադրբեջանական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Այս պահին իրավիճակը համեմատաբար կայունացել է: Հայ զինծառայողների շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան:

«Նման զենքերի կիրառումը հակամարտությունում անընդունելի լարվածություն է առաջացնում: Մենք մեր խորագին վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին` միջազգային սահմանի և շփման գծի երկու կողմերում կորուստների առնչությամբ: Մենք կողմերին հնարավոր ամենաազդեցիկ խոսքերով դիմում ենք` խուսափելու քաղաքացիական անձանց հետ տեղի ունեցող դժբախտ դեպքերից: Կողմերը Ժնևյան կոնվենցիայով պարտավորված են պաշտպանել ոչ զինծառայողների անվտանգությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

«Մենք ցավում ենք, որ դեպքերը տեղի են ունեցել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին: Ակնկալում ենք նախարարներից լուրջ քննարկումներ բռնության ավելացման, ինչպես նաև խնդրի բանակցային կարգավորման շուրջ խնդիրների վերաբերյալ: Քանի որ մենք անկարող ենք հստակորեն հասկանալ, թե որտեղից է ծագել բռնությունը, քանի որ ամեն կողմը մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի շուրջ, ինչպես քննարկել էին նախագահները: Մենք շարունակելու ենք աշխատել կողմերի հետ ամենաբարձր մակարդակով` թուլացնելու լարվածությունը և առաջընթաց գրանցելու տևական և խաղաղ կարգավորման հարցում»,­- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, երեկ հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2­-ը` վիրավորվել: