25.11.2024
Ուորլիքի
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ռուս-թուրքական հարաբերությունների ապագան կախված է խորհրդարանական ընտրությունների ելքից

ՌԴ-ը կենտրոնացել է մերձավորարևելյան օրակարգի վրա՝ պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբբասի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրղողանի հետ:

Երկու երկրների առաջնորդները կենտրոնացել են ՌԴ-ում արգելված "Իսլամական պետություն" ծայրահեղական կազմակերպության դեմ կոլեկտիվ հակազդման խնդրի վրա, սակայն այդպես էլ չեն պայմանավորվել Բաշար Ասադի ապագայի և Թուրքական հոսքի մասին:

«Իհարկե բանակցությունների գլխավոր հարցը Սիրիայում տիրող իրավիճակն էր, քանի որ Թուրքիան շատ է մտահոգված Մոսկվայի գործողություններով: Մոսկվայի կողմից զենքերի առաքումը նշանակում են, որ պետք է ձեռք քաշել Բաշար Ասադի արագ տապալման մտքից և դա կարող է բացասական արձագանք գտնի թուրքական ղեկավարության մոտ: Անկարան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Ասադի տապալումը ավելի առաջնային խնդիր է, քան "Իսլամական պետության" դեմ պայքարը: Մյուս կողմից, ՌԴ-ը բազմաթիվ անգամ կոչ է արել տարածաշրջանային առաջնորդներին ընդլայնել միջազգային կոալիցիան: Հարց է ծագում, ինչքանով է թուրքական ղեկավարությունը պատրաստ ՌԴ-ի հետ համագործակցության, սակայն ես կարծում եմ, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի ներքաղաքական իրավիճակ կստեղծի նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարական ընտրություններից հետո»,-նշել է Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան կենտրոնի փոխտնօրեն Աննա Գլազովան НГ-ի հետ զրույցում:

Մեկ այլ խնդրահարույց թեմա տնտեսությունն է: Չնայած այս տարվա յոթ ամիսների ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունն անկում է ապրել 21,5%, այնուամենայնիվ Անկարան հանդիսանում է Մոսկվայի կարևոր գործընկերը, հատկապես "Թուրքական հոսքի" շինարարության լույսի ներքո: Սև ծովի հատակով գազամուղի չորս խողովակների անցկացումը նախատեսված էր սկսել 2015թ.-ի ամռանը և ավատել 2020թ.-ին, սակայն աշխատանքները սառեցվել են անորոշ ժամանակով: Այցի նախօրեին Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ը դեռևս անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել Թուրքական հոսքի հարցով:

Նա նշել է, որ թուրքական ղեկավարությունը գիտակցում է, որ ՌԴ-ը հետաքրքրված է այդ նախագծով, չնայած դրան Անկարան երկարաձգում է նախագծի իրականացումը: Ըստ փորձագետի, մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը որևէ որոշումներ չի կայացվելու: Այժմ Էրդողանին մի հարց է հուզում, կմնա արդյոք իշխող կուսակցությունը միակ ուժը երկրում, թե նա ստիպված կլինի ստեղծել կոալիցիա: Գլազովան հավելել է, որ այդ նախագծի հետաձգումը բխում է ՌԴ-ի շահերից՝ Մոսկվան ևս մեկ անգամ կարող է վերլուծել այդ նախագծի իրականացման անհրաժեշտությունն այս տեսքով: