10.09.2026
Stratfor: վերլուծությո՞ւն, թե՞ բանբասանք
prev Նախորդ նորություն

Իրանի դեսպան. Թեհրանը և Բաքուն կքննարկեն Իրան-Ադրբեջան երկաթգծի հարցը

Մոտակա տաս օրվա ընթացքում Ադրբեջանն ու Իրանն Աստարայում կքննարկեն երկաթգծի հարցը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակ Այինը:

Նրա խոսքով, հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջան-Իրան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները: Աստարայում կկայանա Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևի և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, փոխանցում է ԱՊԱ-ն:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Ադրբեջանն ու Իրանը որոշել են արագացնել Աստարա՝ Իրան-Աստարա՝ Ադրբեջան երկու երկրները միմյանց կապող երկաթգծի շինարարության նախագիծի իրականացումը: Այդ մասին հայտարարել է իրանական Գիլյանի նահանգապետ Մոհամեդալի Նաջաֆին:

«Երկաթծի երկարությունը կազմում է յոթ կմ և Իրանի տարածքում կառուցվում է այդ երկաթգծի երկու կմ-ոց հատվածը: Քննարկման ընթացքում որոշվել է իրանական Աստարայում բեռնատար տերմինալի կառուցման մասին»,-նշել է Նաջաֆին:

Նա նշել է, որ Իրանը շահագրգռված է Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի արագ կյանքի կոչմամբ: Հյուսիս-Հարավ երկաթգիծը կմիավորի Հյուսիսային Եվրոպա Հարավ-արևելյան Ասիայի հետ: Այն կապող օղակ կծառայի Իրանի, Ադրբեջանի և ՌԴ-ի երկաթգծերի միավորման համար:
ՌԴ դեսպան. ԵԱՏՄ երկրներում պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ոչնչացման մասին որոշում գոյություն չունի
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ