21.04.2025
Իրանի դեսպան. Թեհրանը և Բաքուն կքննարկեն Իրան-Ադրբեջան երկաթգծի հարցը
prev Նախորդ նորություն

ՌԴ դեսպան. ԵԱՏՄ երկրներում պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ոչնչացման մասին որոշում գոյություն չունի

Պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների կամ անորակ ապրանքների ոչնչացման հարցով ՌԴ-ում, ոչ էլ Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների շրջանակներում որոշում այս պահի դրությամբ գոյություն չունի:

Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլինկինը՝ մեկնաբանելով ՌԴ-ի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևի հայտարարությունը: Դեսպանի խոսքով, նախարարի հայտարարությունը միայն նրա ենթադրությունն է, փոխանցում է Արմինֆոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ՌԴ-ի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևն առաջարկել է ոչնչացնել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները ԵԱՏՄ-ի անդամ-երկրների տարածքում: Նրա խոսքով, ապրանքների ոչնչացման համար լրացուցիչ լիազորությունների շուրջ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ անդամ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ Մոսկվայում հոկտեմբերին "Ոսկե աշուն" ագրոարդյունաբերական տոնավաճառի շրջանակներում:

Տկաչևը նշել է, որ այդ ժամանակ իրենք ճանապարհ կհարթեն օրինապաշտ հարկատուների համար, դրանից միայն բոլորը կշահեն: Հայաստանի գյուղնախարարությունում հայտարարել են, որ չեն ստացել Տկաչևի առաջարկի վերաբերյալ պաշտոնական առաջարկություն:
Քաղաքագետ. Հայաստանը հնարավորություն ունի ստուգելու ՀԱՊԿ-ի ամրությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան