24.11.2024
Մոսկվայի հարցը ԱՄՆ-ին` ի՞նչ գործունեություն են ծավալում նրանց լաբորատորիաները Վրաստանում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային առաջնորդի կարգավիճակը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտնել է, որ համաշխարհային աշխարհակարգը, որը հիմնված է մեկ պետության՝ Միացյալ Նահանգների առաջնորդության վրա, մոտենում է իր ավարտին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային առաջնորդի կարգավիճակը:


Գուտերեշն այդ մասին ասել է The Atlantic-ին տված հարցազրույցում, որի ընթացքում պաշտոնյան կոչ է արել Վաշինգտոնին, ինչպես նաև աշխարհի մյուս պետություններին սովորել ընտելանալ նոր իրավիճակին:


«Միացյալ Նահանգները՝ համաշխարհային կայունության երբեմնի երաշխավորը, կորցնում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդելու իր կարողությունը: ԱՄՆ-ն կորցնում է մեղմ ուժ կիրառելու հնարավորությունները: Սակայն դրանում որոշակի վտանգ կա, քանի որ աշխարհում առկա խնդիրների մեծ մասը հնարավոր չէ լուծել առանց Ամերիկայի»,- ընդգծել է Գուտերեշը: