Ուժեր կան, որ քուչեքում բանակցում են ՀՀԿ-ի հետ. Փաշինյանը մեղադրում է մրցակից ուժերին
Սկզբում ասացի` Հայկ ջան, արի մի կողմ դնենք էդ սևերն ու սպիտակները, բայց ոնց որ Հայկը մի բան գիտեր: Այսօր Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ, բայց նրանք գնացել են խորհրդարանում բանակցում են ՀՀԿ-ականների հետ, քուչեքում, տարբեր ռեստորաններում, թե բա տղերք՝ կլինի՞ դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք որ հաղթենք Երևանի ընտրություններում, այնպես կանենք, որ խորհրդարանը չլուծարվի: Այս մասին Էրեբունի վարչական շրջանում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա ընկել են Հանրապետականների զորացրված քաղաքական գործիչների հետ բանակցում են: Եթե ձեր հույսը Հանրապետականի զորացրված ընտրակեղծարարների վրա է, դուք ընդհանրապես ինչի՞ համար եք մասնակցում ընտրություններին»,- հայտարարեց Փաշինյանը:
Նաև նշեց` չի ստացվելու ոչինչ.
«Ձեզ ջախջախիչ պարտություն է սպասվում, որովհետև ժողովուրդն է ձեզ մատնելու ջախջախիչ պարտության»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: