16.04.2025
Երևանն ունի ոլորտային խնդիրներ, և տրվելու են ամբողջական լուծումներ. Արարատ Զուրաբյան
prev Նախորդ նորություն

Իրանցին փորձել է ՀՀ սահմանը հատել ուրիշի անձնագրով

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել «Կարճեւան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ):


ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ անձնագրային հսկողությունն անցնելու գործընթացում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին իրեն չպատկանող անձնագիր է ներկայացրել:


Հարցման ընթացքում Իրանի քաղաքացին պարզաբանել է, որ սխալմամբ վերցրել է իր ընկերոջ անձնագիրը, որի հետ միասին եկել էին Հայաստան:


Նշվում է, որ անձը հանձնվել է ՀՀ իրավապահ մարմիններին:

Ուժեր կան, որ քուչեքում բանակցում են ՀՀԿ-ի հետ. Փաշինյանը մեղադրում է մրցակից ուժերին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան