19.04.2025
Հարուստ փորձ, գործընկերության նոր ուղենիշներ. ՀՀ նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետին
prev Նախորդ նորություն

Երևանն ունի ոլորտային խնդիրներ, և տրվելու են ամբողջական լուծումներ. Արարատ Զուրաբյան

Երևանի ավագանու ընտրություններում «Երևանցիներ» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց դաշինքի նախընտրական ծրագիրը: «Երևանցիներ» դաշինքը կազմված է «ՀՀՇ» և «Հայոց հայրենիք» կուսակցություններից:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Զուրաբյանը հավաստիացնում է, որ իրենք ակտիվորեն մասնակցելու են ընտրական գործընթացին: «Մենք ունենալու ենք բազմաթիվ հանդիպումներ տարբեր համայնքներում, ներկայանալու ենք այն բոլոր ձևաչափերով, որոնք առկա են այս նախընտրական փուլում»,- ասաց Արարատ Զուրաբյանը:


Նրա հավաստմամբ՝ դաշինքը չի ներկայացնելու թիրախային ծրագիր: «Ես համարում եմ, որ Երևանը միասնական օրգանիզմ է, և այն չի կարելի իրարից անջատ դիտարկել: Մեր քաղաքն ունի ոլորտային խնդիրներ, և տրվելու են ամբողջական լուծումներ»,- ընդգծեց նա:


Զուրաբյանի խոսքով՝ տրանսպորտային ոլորտի խնդիրները լուծելու համար առաջարկվելու են յուրօրինակ լուծումներ:


«Գիտենք, որ շատ լուծումներ են առաջարկվելու, բայց ամենալավը մերն է լինելու: Երևանի քաղաքապետարանը հիմնադրելու է բաց բաժնետիրական ընկերություն և առաջարկելու է անհատ երևանցիներին Երևանի տրանսպորտի համակարգի բաժնետերը դառնալ: Ամեն ինչ անելու ենք, որ Երևանը ունենա ամբողջովին նոր տրանսպորտային համակարգ»,- ընդգծեց նա:


Բարձրահարկ շենքերի տանիքնների խնդիրները լուծելու համար առաջարկվում է յուրաքանչյուր տանիք դարձնել եկամուտ ապահովող միավոր՝ օգտագործելով արևային էներգիան:


Արարատ Զուրաբյանի ներկայացրած ծրագրի կարևոր կետերից էր նաև նախադպրոցական հիմնարկների կառուցումը, տնկարանային տնտեսության զարգացումը:

Իրանցին փորձել է ՀՀ սահմանը հատել ուրիշի անձնագրով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար