12.10.2024
Ուժեր կան, որ քուչեքում բանակցում են ՀՀԿ-ի հետ. Փաշինյանը մեղադրում է մրցակից ուժերին
prev Նախորդ նորություն

Արմեն Աշոտյանը խորհուրդ է տալիս հոգեբան ընդունել վարչապետի համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի աջակցության հանրահավաքում քննադատության է արժանացել ՀՀԿ-ականների կողմից:

Մասնավորապես, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանի օգնական որպես հոգեբան ընդունել.

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքային ելույթը անհավասարակշիռ, անզուսպ եւ նյարդային էր այն աստիճանի, որ դրա քաղաքական մասին անդրադառնալուց առաջ մի խորհուրդ տամ։


Կառավարությունում վարչապետի օգնականի պաշտոնից ազատեք ոճաբանին, եւ հոգեբանի ընդունեք։ Հաստատ ավելի մեծ օգուտ կտա»,- գրել է նա:


Նշենք, Նիկոլ Փաշինյանը հետևյալ հայտարարությունն էր արել հանրահավաքի ժամանակ. «Այսօր Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ, բայց նրանք գնացել են խորհրդարանում բանակցում են ՀՀԿ-ականների հետ, քուչեքում, տարբեր ռեստորաններում, թե բա տղերք՝ կլինի՞ դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք որ հաղթենք Երևանի ընտրություններում, այնպես կանենք, որ խորհրդարանը չլուծարվի»:


 

Մամուլ. Պուտինի սիրտը «շահելու» համար Փաշինյանը խոստացել է ազատվել իր որոշ թիմակիցներից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ