23.11.2024
Վաղարշակ Հարությունյան. ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության երաշխավորն է
prev Նախորդ նորություն

Տնտեսագետ. ՀԷՑ-ի վաճառքը` մաշտաբային մախինացիա

Ինտեռ ՌԱՕ ընկերությունը, որի դուստր ձեռնարկություն է "Հայաստանի էլցանցեր" ՓԲԸ-ն, հայտ է ներկայացրել Հայաստանի կառավարություն ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100%-ի օտարման մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Հայաստանի էլցանցերը պետք է գնի օֆշորում գրանցված Liormand Holdings Limited ընկերությունը, որի հետևում, ենթադրաբար կանգնած է Տաշիր Գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Պատասխանելով այն հարցին, արդյոք ՀԷՑ-ի վաճառքն օշֆորային ընկերությանը չի հանգեցնի այն իրավիճակին, որ ստեղծվել է Նաիրիտ գործարանի շուրջ՝ նախարարը նշել է, որ կառավարությունը նպատակ ունի մանրակրկիտ ուսումնասիրել ողջ փաստաթղթերը և որևէ մտավախություն չկա:

Զախարյանը նաև ասել է, որ այդ գործարքի իրականացման դեպքում, ՀԷՑ-ում նախատեսված աուդիտի չեղյալ չի համարվի: "Իսկ "Հայաստանի էլցանցեի" պարտքային պարտավորությունները փոխանցվելու են նոր սեփականատիրոջը", - պարզաբանել է նա:

Նախարարի խոսքով, էլեկտրաէներգիայի սակագների վերանայում ընկերության վաճառքից հետո չի նախատեսվում: Այն հարցին, թե ինչ նպատակով է իրականացվում աուդիտը, եթե սակագների փոփոխություն չի լինելու, Զախարյանը նշել է, որ աուդիտը նշանակվել է հասարակության պահանջով:

Մինչ այդ Էլցանցերում VERELQ-ի աղբյուրները հայտնել էին, որ ի սկզբանե վաճառքի հարցը պետք է լուծվեր աուդիտից հետո, սակայն օտարման գործընթացը արագանում է:

Ընկերությունը 250 միլիոն դոլարի պարտք է կուտակել: Մայիսին ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սակագները 17 դրամով բարձրացնելու մասին հայտ: Հունիսի 17-ին նիստում հանձնաժողովը որոշում կայացրեց սակագների յոթ դրամով բարձրացնելու մասին: Որոշումը պատճառ Երևանում դարձավ զանգվածային բողոքի ցույցերի, որոնք շարունակվեցին երկու շաբաթ:

Հայաստանի նախագահը հունիսի 27-ին հայտարարեց, որ ընկերությունում կանցկացվի աուդիտ և մինչև աուդիստի ավարտը կառավարությունն իր վրա կվերցնի էլէներգիայի սակագների բարձրացման ծանրությունը:

Մեկնաբանելով Էլցանցերի շուրջ ստեղծված իրավիճակը տնտեսագետ Վահագն Խաչատրյանը VERELQ-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ ամենը նման է խոշոր մախինացիայի:

«Հայաստանի կառավարությունը փաստացի հաստատում է այն մտավախությունները, որոնք առակ էին հասարակությունում: Էլցանցերի օտարման շուրջ գործարքը շատ մարնակրկիտ մշակված ներկայացում է՝ ընկերությունում աուդիտը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի յոթ դրամով սակագները բարձրացնելու որոշումը՝ նախատեսված 17 դրամի փոխարեն: Այդ ամբողջ խաղում քավության նոխազ հանդիսացեվ ռուսակն ընկերությունը և ամբողջ դժգոհությունն ուղղվեց դեպի այդ կազմակերպությունը»,- եզրփակեց Խաչատրյանը: