Վաղարշակ Հարությունյան. ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության երաշխավորն է
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ապահով երաշխիք է:
Մեկնաբանելով Դուշանբեում վերջերս կայացած ՀԱՊԿ-ի ղեկավարների գագաթաժողովը նախկին նախարարը նշել է, որ ՀԱՊԿ-ը ապացուցել է իր կենսունակությունը, այն անցել է ճանապարհ կազմակերպությունից, որը միայն թղթի վրա է եղել, մինչև մի կազմակերպություն, որն այսօր ունի արագ արձագանքման ուժեր, ավիացիոն բաղադրիչ, որոշ ուղղություններով ստեղծվել են տարբեր խմբավորումներ, միացյալ ՀՕՊ համակարգ:
«Եթե մենք համեմատենք այլ կազմակերպությունների հետ, ապա նույն ՆԱՏՕ-ում գոյություն ունի հակամարտություն կազմակերպության անդամ երկրների՝ Հունաստանի և Թուրքիայի միջև: Մենք գործ ուեննք Հունաստանի սահմանների, նրա օդային տարածքի պարբերաբար խախտումներ թուրքական ռազմաօդային ուժերի կողմից»,-նշել է Հարությունյանը՝ VERELQ-ի հետ զրույցում:
ՀԱՊԿ-ը Հայաստանում պարբերաբար քննադատության թիրախ է դառնում: Դրա պատճառն ադրբեջանական զորքերի հայկական սահմանամերձ գյուղերի պարբերաբար հրետակոծության վերաբերյալ կազմակերպության տեսանելի արձագանքի բացակայությունն է: Նախկին նախարարը կոչ է անում գնահատել իրադարձությունները և երևույթները առանց էմոցիոնալ լարվածության:
«Պետք է հստակ հասկանալ, որ ՀԱՊԿ-ը գործում է որոշ ուղղություններով: Երբ կազմակերպությանը մեղադրում են անգործության մեջ և խոսում են նրա ամորֆության մասին, ապա իմ մոտ հարց է առաջանում՝ ուղղված քննադատներին՝ ինչ է Հայաստանը ձեռնարկում, օրինակ, երբ Տաջիկստանի սահմանն անընդհատ խախտվում է տարբեր խմբավորումների կողմից: Ո՞ւղարկում ենք մենք զորքեր մեր դաշնակցի սահմանների պաշտպանության համար կոնկրետ սպառնալիքից, որը գալիս է Աֆղանստանից», - հարցադրում է հնչեցրել Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով, Հայաստանը բավարար ուժեր ունի, որպեսզի կանխի ցանկացած Ադրբեջանի սարդրանքներ և դիվերսիաներ:
«Իհարկե, պայմանագրում հստակ նշված է, որ ՀԱՊԿ-ի անդամներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում պետության կողմից օգնության դիմումից հետո, կազմակերպության դաշնակիցները պետք է արձագանքեն համապատասխան կերպով: Իսկ ագրեսիա չկար: Մենք միայն գործ ունենք հրադադարի կոպտագույն խախտման հետ, որին մեր ԶՈւ-երը պատշաճ մակարդակով արձագանքում են: Եվ այդ դեպքում ՀԱՊԿ-ի օգնության կարիքը չկա»,-նշել է նախկին նախարարը:
Նա հիշեցրեց նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի բազմաթիվ հայտարարությունների մասին այն մասին, որ եթե Հայաստանը ագրեսիայի ենթարկվի, ապա վերջինս դաշնակիցներից կստանա անհրաժեշտ օգնություն ագրեսին հետ մղելու համար: