Սահմանադրական բարեփոխումներ. Սերժ Սարգսյանը հրաժարվո՞ւմ է նաև խորհրդարանի խոսնակի պաշտոնից
Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նպատակ չունի զբաղեցնել խորհրդարանի խոսնակի պաշտոնը նոր սահմանադրության ընդունումից և խորհրդարանական համակարգին անցնելուց հետո:
Նշենք, որ սահմանադրության փոփոխության շուրջ քննարկումներն անցնում են լարված մթնոլորտում: Զեկուցողների հայտարարություններն ընդհատվում են փոխադարձ մեղադրանքներով, լեզվակռվով և ընդդիմության ու իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների միջև հարաբերությունների պարզմամբ: Քննարկումների ժամանակ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Պողոսյանին մեղադրել է սուտ խոսելու մեջ: Քաղաքական գործիչը ասել է, որ Սարգսյանը երբեք հրապարակայնորեն չի հայտարարել, որ չի պատրաստվում սահմանադրական փոփոխություններից հետո դառնալ խոսնակ և հանձնաժողովի անդամի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:
Պողոսյանը նշել է, որ նախագահին անհրաժեշտ չէ դրա մասին հրապարակայնորեն հայտարարել: «Նա բազմաթիվ անգամ դա հասկացրել է տարբեր խողովակներով: Իմ հասցեին մեղադրանքները մնում են ձեր խղճին», - նշել է ընդդիմադիր գործիչը:
2014թ.-ի ապրիլին, երբ հրապարակվեց սահմանադրական բարեփոխումների ռազմավարությունը, Սերժ Սարգսյանը հատուկ հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ նոր սահմանադրության ընդունման դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին: Խոսնակի պաշտոնի մասին այդ ժամանակ խոսք չկար:
Շատ փորձագետների կարծիքով, Սարգսյանի մտադրությունն այն է, որ նախագահական երկրորդ ժամկետը լրանալուց հետո մնալ իշխանության ղեկին ՀՀԿ-ի առաջնորդի կարգավիճակում, որը պետք է ունենա կայուն մեծամասնություն խորհրդարանում:
Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունները կկայանան նոր սահմանադրության համաձայն: Այդ ժամանակ էլ կձևավորվի կառավարություն, սակայն պարզ չէ, թե ինչ կլինի Սերժ Սարգսյանի հետ 2018թ.-ից հետո, երբ լրանա նախագահական երկրորդ ժամկետը: Մինասյանը նշել է, որ նոր սահմանադրության այսօրվա նախագծում այդ հարցի լուծման որևէ մեխանիզմներ սահմանված չեն: Մինասյանի խմբակցությունը, ինչպես հայտնի է, աջակցում է սահմանադրական փոփոխություններին:
Պողոսյանը նշել է,որ կառավարության հրաժարական նախագահական ժամկետի լրանալուց հետո նախատեսված չէ, սակայն համապատասխան դրույթները հանձնաժողովում քննարկումների արդյունքում, ամենայն հավանականությամբ, կմտցվեն: