25.11.2024
Մամուլի տեսություն. Հայաստանն ավելացնում է վարկային
prev Նախորդ նորություն

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 27 կուսակցություն

Թուրքիայի ընտրական բարձրագույն հանձնաժողովը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարական արտահերթ ընտրություններին մասնակցելու է ընդհանուր առմամբ 27 քաղաքական կուսակցություններ:

Կուսակցությունների դիրքերը ընտրաթերթիկներում հայտարարվել են հանձնաժողովի գրասենյակում վիճակահանության արդյունքում:

Ըստ վիճակահանության արդյունքների, որը տեղի է ունեցել հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենի, հանձնաժողովի անդամների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ներկայացությամբ, "Արդարություն և զարգացում կուսակցությունը" զբաղեցրել է 20-րդ տեղը, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝ չորրորդ, Ազգայնական շարժում կուսակցությունը՝ 13-րդ, քրդամետ Ժողովուդրների դեմոկրատիայի կուսակցությունը՝ 17-րդ տեղում: Անկախ թեկնածուները ընտրաթերթիկներում ներկայացված կլինեն աջ կողմում, փոխանցում է mk-turkey.ru կայքը:

Գյուվենը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ի դրությամբ, առաջիկա ընտրություններին քվեարկելու իրավունք ունին 57 միլիոն մարդ, այդ թվում արտերկում թուրք ընտրողների թիվը հասնում է մոտ 2,9 միլիոնի:

Հունիսյան ընտրությունների արդյունքում Արդարություն և զարգացում կուսակցությունը կորցրեց իր 13-ամյա գերիշխող դիրքերը խորհրդարանում, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունն առաջին անգամ կարողացավ հաղթահարել շեմը և անցնել խորհրդարան՝ հաղթանալ տանելով 16 նահանգներում: Այդ ցուցանիշը թույլ է տվել քրդամետ կուսակցությունը խորհդրարանում ունենալ 80 տեղ, իսկ իշխող կուսակցությունը հավաքելով 41% ստացել է 258 մանդատ՝ կորցնելով մեծամասնությունը առաջին անգամ 2002թ.-ից ի վեր: