23.11.2024
Այսուհետ Հայաստանում ամեն ինչի համար պատասխանատու է լինելո՞ւ միայն ժողովուրդը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է հետագայում ևս զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ

Հայաստանը պատրաստ է հետագայում նույնպես զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունների տեսանկյունից՝ մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումը: Մենք հանդիսանում ենք ԵՏՄ-ի անդամ, մենք պատրաստ ենք համագործակցել ԵՄ-ի հետ բոլոր հնարավոր ոլորտներում, սակայն հաշվի առնելով Հայաստանի պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացնում»,-նշել է նախարարը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Երևանը շահագրգված է լինել նաև այլ ինտեգրացիոն գործընթացներում: Այնքանով, որքանով դա չի հակասի Հայաստանի շահերին ԵՏՄ-ի շրջանակներում: Երևանը պատրաստ է առավելագույն կերպով զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ:

«Ես պետք է ասեմ, որ ԵՄ-ի անդամ 28 երկրի յուրաքանչյուրի հետ մենք ունենք սերտագույն բարեկամական, անգամ եղբայրական հարաբերություններ: Այդ երկրներում առկա են հայ համայնքներ, որոնք կապող օղակ են հանդիսանում այդ երկրների և Հայաստանի միջև: Ընդհանրապես մեր ժողովրիդ 2/3-րդը բնակվում է աշխարհի 100 երկրներում: Հայաստանը ոչ միայն փոքր երկիր այդ աշխարհագրական դիրքում, այլ այն նաև 100 փոքր և մեծ Հայաստան է, որոնք սփռված են աշխարհով մեկ: Դա մեր առավելություններից մեկն է»,-նշել է նախարարը:

Հայաստանը նախատեսում էր 2013թ.-ի նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրել ԵՄ-ի հետ ազատ խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Սակայն սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Երևանի՝ Մաքսային միությանը անդամակցելու ցանկության մասին:

Շատ փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով, Արևելյան գործընկերության ծրագրը տապալվել է, քանի որ այն անդամ-պետությունների ստիպում էր հստակ աշխարհաքաղաքական ընտրություն կատարել՝ չտրամադրելով անվտանգության երաշխիքներ և տնտեսական փոխհատուցում, ինչը շատ կարևոր էր Հայաստանի համար, որը գտնվում է Ադրբեջանի հետ պատերազմական վիճակում և արգելափակված է Թուրքիայի կողմից: 2013թ.-ին Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիրը ստորագրել են Մոլդովան և Վրաստանը: