23.11.2024
Պետդեպ. ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերակատարությունն իր ապագան որոշելու հարցում
prev Նախորդ նորություն

Այսուհետ Հայաստանում ամեն ինչի համար պատասխանատու է լինելո՞ւ միայն ժողովուրդը

Հայաստանի Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը tert.am կայքի հետ զրույցում փորձել է պաշտպանել Հայաստանում անցումը նախագահակական համակարգից դեպի խորհրդարանականին: Չնայած Խաչատրյանը իշխանամետ միակ քաղաքական գործիչը չէ, ով իր վրա է վերցրել երկրում սահմանադրական նորարարությունները արդարացնելու դժվար աշխատանքը, չի կարող անտարբեր թողնել այն փաստարկները, որ բերում է նա:

Քաղաքական գործչի խոսքերից բխում է, որ նախագահական կամ կիսանախագահական համակարգը, ի տարբերություն խորհդարանական կառավարման համակարգի, նվազեցնում է հասարակական պատասխանատվության մակարդակը: Իսկ ընտրվել է այդ մոդելը երկրի անկախության ձեռք բերումից հետո, քանի որ ժողովուրդը սովորել է ամեն ինչի մեջ մեղադրել առաջին դեմքին, նրանք պատասխանատվությունը դնում են միայն առաջին դեմքի վրա: Այստեղից եզրակացություն է հետևում, որ հասարակությունում այդպիսի հոգեբանության մոտեցումն ի չիք է դարձրել երկրում քաղաքացիական պատասխանատվությունը: Եվ, ըստ նրա, արդեն վաղուց ոչ ոք հարցադրում չի կատարում, թե ինչ եմ ես անում, որպեսզի այլ կերպ ապրեմ:

Այդ լույսի ներքո, կարծում է ՄԱԿ-ի ներկայացուցիչը, կառավարաման ձևի փոփոխությունը, հնարավոր է բարձրացնի հասարակակական պատասխանատվության աստիճանը:

Այդ հայտարարություներն ավելի լավ, գունեղ և ավելի անկեղծ ցուցադրում են, թե ինչու են երկրի իշխանությունները որոշել տարածաշրջանում սրվող ռազմա-քաղաքական իրավիճակի պայմաններում, որը բարդանում է նաև տնտեսական ճգնաժամի պատճառով, փոխում երիրի հիմնական օրենքը: Քաղաքական գործչի խոսքերը նշանակում են, որ իշխանությունները ցանկանում են ձերբազատվել այն ֆորմալ անձնական պատասխանատվությունից, որը նրանք կրում է հասարակության և պետության առջև այսօրվա գործող օրենսդրությամբ:

Ամենայն հավանականությամբ, երկրի հիմնական օրենքի փոփոխության նախաձեռնողներին թվում է, որ այդպիսի մանիպուլյացիաների շնորհիվ նրանք կկարողանան պատասխանատվությունը բարդել ընտրողների վրա: Հնարավոր կլինի ժողովրդին մեղադրել սեփական քաղաքականության պտուղների համար:

Նրանք, մասնավորապես, ՄԱԿ-ի ներկայացուցիչը, կարծես թե մոռանում են այն մասին, որ կառավարման մանդատը, որը խորհրդարանի կողմից տրվում է ընտրողների կողմից, և մանդատը, որը նույնատիպ ձևով ստանում է երկրի ղեկավարը, հասավար են և հավասարազոր են: Հենց այդ հանգամանքն է թույլ տալիս իրականացնել պետությունում իշխանության իրական տարանջատում և նրա թևերի անկախություն:

Նախագահին նոմինալ կերպարի վերածելով, որը կընտրվի ընտրիչների ժողովի կողմից, ինքնաբերաբար ողջ պատասխանատվությունը չի բարդելու քաղաքացիների վրա: Հակառակը, դա կտրուկ բարձրացնելու է խորհրդարանի և յուրաքանչյուր պատգամավորի պատասխանատվությունը:

Սա իդեալական վիճակի դեպքում: Հայաստանի պարագայում սահմանադրական փոփոխությունները կառուցվում է ցինիկ հասկացության վրա, որ ժողովուրդը, ցավոք, հետ է վարժվել իրեն իշխանության աղբյուր համարելուց՝ ընտրական գործընթացների պարբերաբար մանիպուլյացիայի պարագայում: Խորացել է այն ընկալումը, որ քաղաքացու ձայնը ոչ մի նշանակություն չունի՝ միևնույն է, կանցնակցնեն նրանց, ում կցանկանան: Դրա համար սովորական երևույթ են դարձել նախընտրական կաշառքները, ձայների բացահայտ գնումը ինչպես համապետական, այնպես էլ տեղական ընտրություններում: Այս պայմաններում ավելի քիչ մարդիկ են մնում, ովքեր հարցադրում են անում, թե "ինչ եմ ես անում, որպեսզի այլ կերպ ապրեմ", գոնե այն բանի պատճառով, որ այդ հարցը դարձել է հռետորական:

Այլ հարց է, որ նոր պայմաններում, այստեղ ՄԱԿ-ի ներկայացուցիչը իրավացի է, ցանկացած պարագայում նախագահի վրա պատասխանատվություն գցելն արդեն չի ստացվի: Իսկ այն բարդել կոլեգիալ օրգանի՝ խորհրդարանի վրա, իրականում բավականին անսովոր է՝ գործող իրականության և ընկալումների պարագայում, որոնք հատուկ են հասարակական գիտակցությանը:

Իրականում հարցի էությունը բացահայտել է վերջերս Երևանում նախագահ Սերժ Սարգսյանի և ֆրանսիացի սոցիալիստների խորհրդրանական պատվիրակության անդամ Բրյունո լե Ռունիի հանդիպմանը: Նրա խոսքով, եթե պետությունը որոշում է գնալ կառավարման համակարգի կատարելագործմանը, ապա դա խոսում է պետության հասունության մասին: Այստեղից պարզ է, որ այդպիսի փոփոխություններին, որոնք պետք է տեղի ունենան Հայաստանում, պետք է դեռ հասունանան, ստեղծելով ուժեղ բազմակուսակցական համակարգ, անկախ ԶԼՄ-ներ, կառուցողական պատասխանատու ընդդիմություն:

Բանը այն է, որ կայացած քաղաքացիական հասակարության հիմնարար ինստիտուտները Հայաստանում գրեթե չկան և դրանց հայտնվելը պայմանավորել կառավարման մոդելի փոփոխությամբ չի կարելի: Նախորդ իշխանությունները քիչ բան են արել դրա համար, եթե ոչ հակառակը:

Հասարակական պատասխանատվության մակարդակը իրոք շատ ցածր է: Նոր սահմանադրության ընդունմամբ այդպիսին կդառնա և իշխանությունների պատասխանատվության մակարդակը: Դա կլինի այսօր առաջ մղվող օրենսդրական փոփոխությունների գլխավոր և անխուսափելի հետևանքը: Երկրի վիճակի և նրա հեռանկարների համար պատասխանատվության վակումը չի կարողանա լրացնել օլիգարխների կողմից բարոյալքված և կեղեքված ժողովուրդը: Նա արդեն ընտրել է ընդդիմանալու մեխանիզմը՝ "քվեարկություն ոտքերով", այսինքն՝ արտագաղթ: