Ադրբեջանը պատրաստ է ուկրաինական Ան–178 ձեռք բերել
Ադրբեջանը հաստատել է 10 հատ ուկրաինական Ան–178 ձեռք բերելու վերաբերյալ իր հետաքրքրվածությունը։ Այս մասին հաղորդել «Անտոնով» ձեռնարկության նախագահ Ալեքսանդր Դոնեցը։
«Մեր տեխնիկան պահանջարկ ունի և ունի գնորդներ։ Ահա Ադրբեջանի Silk Way–ի ներկայացուցիչների հետ հուլիսի 11-ի վերջին հանդիպման արձանագրությունը։ Նրանք հաստատեցին, որ հետաքրքրված են տաս հատ Ան-178 ինքնաթիռների ձեռքբերմամբ», – ասել է նա։
«Անտոնով»–ի նախագահի խոսքերով՝ սրանք ամենայն հավանականությամբ լինելու են NEXT շարքի ինքնաթիռներ։
Գնի վերաբերյալ լրագրողի հարցին Ալեքսանդր Դոնեցը պատասխանել է. «Այդ հարցին պատասխանել մենք կկարողանանք, երբ կողմնորոշվենք պահեստներից մասերը հանելու պայմանների վերաբերյալ։ Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ արևմտյան արտադրության պահեստմասերի մոտ 60%-ը էժան է ռուսականներից»։