20.04.2025
Քայլերը հակասում են խոսքերին. Լավրովն արձագանքել է ՀՀ նախկին պաշտոնյաների հետապնդումներին
prev Նախորդ նորություն

Վրաստանում նախագահական ընտրությունները հոկտեմբերի 28-ին կանցկացվեն

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդակցություններ է անցկացնում վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հերթական նախագահական ընտրությունների անցկացման օրը որոշելու հարցով, հաղորդում է Գրուզիա օնլայնը:


Վրացական Առաջին ալիքը վկայակոչելով նախագահական եւ կառավարական աղբյուրներին, հաղորդում է, որ Վրաստանում նախագահական ընտրությունները հոկտեմբերի 28-ին տեղի կունենան: Այս մասին նախագահը պաշտոնապես կհայտարարի առաջիկա ճեպազրույցում:


Ընտրական օրենսգրքի համաձայն Վրաստանում նախընտրական քարոզչությունը սկսվում է ընտրության օրվա պաշտոնական նշանակումից անմիջապես հետո: Միեւնույն ժամանակ ընդդիմության մի քանի թեկնածուներ սկսել են նախընտրական քարոզարշավը:


Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեռեւս չի հայտնել իր թեկնածուին: Մարգվելաշվիլին նախկինում հայտարարել էր, որ չի բացառում առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրումը:

Ադրբեջանը պատրաստ է ուկրաինական Ան–178 ձեռք բերել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար