24.11.2024
Խաչատուրովին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել
prev Նախորդ նորություն

Արմեն Գևորգյանը Մարտի 1-ի գործով հրավիրել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով հրավիրել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:


Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը Հատուկ քնչական ծառայության վրա հղումով: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:


2007 թվականի հունիսից մինչև 2008 թ ապրիլը Արմեն Գևորգյանը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։


Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ՀՔԾ էին հրավիրվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: