ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է ԵԱՏՄ անդամ-երկրներին ապրանքների առևտրում անցում կատարել ռուբլու՝հրաժարվելով դոլարից: Այդ մասին նա հայտարարել է բելառուսական Գրոդնո քաղաքում ԵԱՏՄ անդամ-երկրների վարչապետերի հանդիպմանը:
«ԵԱՏՄ-ի շրջանակներում պետք է միջոցառումներ ձեռնարկել փոխադարձ առևտրում անցում կատարել ազգային արժույթների և նվազեցնել դոլարիզացումը: Նաև օգտակար է փորձի փոխանակումը մակրոտնտեսական համաձայնեցված քաղաքականություն իրականացնելիս: Այդ կոնտեքստում կարևոր է ռազմավարական նշանակության ապրանքների առևտրում շեշտը դնել ռուբլու վրա՝առանց դոլարի հետ այն փոխկապակցելու»,- նշել է վարչապետը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իր հերթին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ը երկրները գտնվում են բավականին բարդ տնտեսական վիճակում, ինչը պետք է խթան հանդիսանա ջանքերի համախմբման համար:
«Մենք գտնվում են բավականին բարդ տնտեսական իրավիճակում ի տարբերության այն շրջանի, երբ ստեղծվում էր մեր միությունը: Համաշխարհային տնտեսության մեջ իրավիճակը բարդ է և մինչև վերջ չհաշվարկած, հակասական: Տուրբուլենտություն է առկա ֆոնդային բորսաներում և կապիտալի շուկաներում մի շարք խոշոր երկրներում: Վերոնշյալ գործոններից բացի ՌԴ-ի տնտեսության վրա իր ազդեցությունն է ունենում պատժամիջոցային ճնշումը, հստակություն չկա նաև էներգակիրների շուկայում»,-նշել է Մեդվեդևը:
Նրա խոսքով, ֆինանսական և առևտրային հարթակներում տատանումները նոր տնտեսական կյանքի կարևորագույն գործոններից են:
«Մենք պետք է դա հաշվի առնենք մեր սեփական քաղաքականությունն որոշելիս: Այդ ամենը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում ազգային տնտեսությունների համար և դրանք արդեն մեր մոտ ի հայտ են եկել: Ակնհայտ է, որ գործարար ակտիվության նորմալացման համար և ներդրողների վերադարձի անհրաժեշտ է ժամանակ: Դրա հետ մեկտեղ դա լավ խթան է ուժերի համախմբան և մեր գործողությունների համախմբամ համար»,-նշել է Մեդվեդևը:
Մինչ այդ
VERELQ-ը հայտնել էր, որ ռուսաստանցի տնտեսական մեկնաբան Ալեքսանդր Կնոբելի կարծիքով, իհարկե, Մոկսվան ու ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի գործընկերները շահագրգռված են, որպեսզի նրանց ազգային արժույթներն օգտագործվեն առևտրային գործողություններում: Սակայն այս փուլում, ռիսկերը, կապված մասնավորապես ռուսական ռուբլու հետ մեծացել են և այլ հավասար պայմաններում, դժվար թե որևէ մեկը ցանկանա անցում կատարել ռուբլու հաշվարկների ընթացքում:
«Այլ բան է, որ ռուբլուն անցում կատարելը կստիպեն, առաջին հերթին, պետական ընկերությունները»,-նշել է Կնոբելը: Նա կարծում է, որ ռուսական ղեկավարության նախաձեռնությունը դեռևս դեկլարատիվ բնույթ է կրում:
Հայաստանցի տնտեսագետ Աշոտ Թավադյանն ավելի լավատես է և կարծում է, որ ԵԱՏՄ-ի երկրները պետք է համաձայնեցված արժութային քաղաքականություն իրականցնեն և այդ կոնտեքստում ռուբլուն անցնելու նախաձեռնությունը բավականին ակտուալ է: Նրա խոսքով, այլ երկրների արժույթներից կախվածության թուլացումը, փոխադարձ արտաքին տնտեսական վճարումներում ռուբլու դերի և ոսկու պաշարների կարևորության բարձրացումը արդարացված է:
«Սակայն դա որևէ էֆեկտ չի տա, եթե չիրականացվի համաձայնեցված դրամա-վարկային քաղաքականություն: Պետք է աստիճանական անցում կատարել նրան, որ միության երկրներում գնաճը չգերազանցի 5%-ը: Ազգային արժույթների փոխարժեքի նվազումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի արժույթների նկատմամբ պետք է համապատասխանի գնաճին: Այդ դեպքում պետք է ապահովել մոնետիզացիան և ունենալ վերաֆինանսավորովման համաձայնեցված տոկոսադրույք», - նշել էր Թավադյանը: