25.11.2024
ԼՂ ՊԲ.Իրավիճակի հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա
prev Նախորդ նորություն

Վրաստանի պաշտպանության նախարարը զգուշացնում է իրենց երկրում ՆԱՏՕ-ի ձախողումից

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտարարել է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի ձախողումը կնշանակի ձախողում շատ ուղղություններով: Նախարարի խոսքոց, նա աջակցում է Մոնտե-Նեգրոյի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն հարցադրում է կատարում, ինչու՞ Մոնտե-Նեգրոն, այլ ոչ թե Վրաստանը:

«Եթե ՆԱՏՕ-ն ձախողվի Վրաստանում, դա ձախողում կլինի շատ ուղղություններով: Եթե ՆԱՏՕ-ն զգուշավորություն ցուցաբերի ՌԴ-ի նկատմամբ, ապա դրանով նրա համար ճանապարհ կբացի, քանի որ շատ ուժեր, շատ մարդիկ սպասում են նրան, որ ՆԱՏՕ-ն կվախենա և կանգ կառնի:Վարշավայի գագաթաժողովը պետք է պատասխան լինի հենց դրան: Այսօր մենք լսում ենք, եթե որևէ երկիր արժանի է անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա դա Մոնտե-Նեգրոն է: Ես ամբողջությամբ աջակցում են այդ անդամակցությանը: Սակայն գլխավոր, հիմնարար հարցը նրանում է, թե ինչու Մոնտե-Նեգրոն, որտեղ բնակչության է մեկ երրորդն է աջակցում դաշինքին անդամակցությանը, այլ ոչ Վրաստանը, որտեղ երկու երրորդն է կողմ անդամակցել ՆԱՏՕ-ին»,- նշել է Խիդաշելին:

Նրա խոսքով, այն որ իրենք չեն համապատասխանում առկա է որոշակի ցինիզմ, սակյան իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի քանդեն բոլոր պատերը և ապացուցել բոլորին, որ եթե Վարշավայում պետք է ինչ-որ բան տեղի ունենալ, ապա դա ՆԱՏՕ-ի ընդլայնումն է: Փոխանցում է apsny.ge կայքը: