25.11.2024
Հայաստանի վարչապետը ԵԱՏՄ-ի երկրներին առաջարկում է անցում կատարել ռուբլու
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ.Իրանի հետ С-300 -ի շուրջ նոր համաձայնագիրը կստորագրվի մոտակա ժամանակահատվածում

ՌԴ-ի կողմից Իրանին զենիթահրթիռային С-300 համակարգեր մատակարարելու մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մոտակա ժամանակահատվածում: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Իրանի հետ այդ ոլորտում խնդիրներ չկան. պայմանագիրը շուտով կկնքվի: Բոլոր քաղաքական որոշումները կայացվել են»,-ասել է Ռյաբկովը Russia Arms Expo - 2015 զինամթերքի ցուցահանդեսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ի ու Իրանի միջև С-300-ների մատակարարման խնդիրներ կան, փոխանցում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ 2007թ.-ին Ռուսաստանը Իրանի հետ ստորագրել էր հինգ դիվիզիոն С-300ПМУ-1 համակարգերի առաքման պայամանագիր, որի ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 800 միլիոն դոլար: Սակայն դրանք այդպես էլ չէին տրամադրվել Իրանին:

Իրանի նկատմամբ այդ համակարգերի տրամադրման արգելքը կիրառվել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից 2010թ.-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կատարման համաձայն: Հետագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ էր հայտարարել Իրանին C-300 զենիթա-հրթիռային համակարգերի տրամադրման արգելքը:

Մինչ այդ, VERELQ-ը հաղորդել էր, որ Ռազմա-արդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարի տեղակալ Օլեգ Բոչկարյովը հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանից C-300 համակարգեր կստանա ուղիղ արտադրությունից, այլ ոչ թե պաշտպանության նախարարության պահեստներից: