23.11.2024
Մամուլի տեսություն. Ռոբերտ Քոչարյանը թիմ է «հավաքագրում»
prev Նախորդ նորություն

Լևոն Զուրաբյան.ՀԱԿ-ը չի մտնում սահմանադրական փոփոխությունների քննարկումների մեջ

Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարի ժամանակը բավարար է: Այդ մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը նախ պետք է քննարկվի օրենսդիր մարմնում, ինչից հետո Հանրաքվեի մասին օրենքի համաձայն, պետք է անցնի գոնե երկու ամսեկան քարոզչության փուլ:

Նրա խոսքով, պատասխան գործողությունների համար ժամանակն առավել քան բավարար է:

Խմբակցության ղեկավարը նշել է, ո ՀԱԿ-ը նպատակը կայանում է նրանում, որ Կոնգրեսը չի մտնում սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումների մեջ՝հրաժարվելով մասնակցել դրանց:

«Եթե մենք ելույթ ենք ունենում կամ ինչ որ հղումներ ենք անում տեքստին , ապա միայն մեկ նպատակով՝ ցույց տալ Սերժ Սարգսյանի ռեժիմը հավերժացնելու իշխանությունների մտադրությունը»,- նշել է Զուրաբյանը: