23.11.2024
Լևոն Զուրաբյան.ՀԱԿ-ը չի մտնում սահմանադրական փոփոխությունների քննարկումների մեջ
prev Նախորդ նորություն

Տնտեսագետ.Հայաստանը ՌԴ-ից գազ պետք է գնի ռուբլով

Ցանկալի է, որ Հայաստանը իր դաշնակից Ռուսաստանից էներգակիրները գնի ռուբլով։ Այս մասին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Նա երկրի ղեկավարությանը կոչ արեց հասնել նրան, որ մենք էներգակիրները ռուբլով ներկրենք։ Նրա համոզմամբ դա շահավետ կլինի։

«Երկրորդ հերթին՝ ընդհանուր ռազմավարության տեսակետից ներկայիս պայմաններում ճիշտ կլինի, եթե ռուբլու գոտու երկրներից՝ Ռուսաստանից եւ հետխորհրդային այլ երկրներից, գնենք հումքը, մշակենք եւ պատրաստի ապրանքը ուղարկենք դոլարի գոտի, որտեղ ավելի շահավետ է այն վաճառել»,- ընդգծեց Մանասերյանը։

Նա նշեց, որ ներկայումս տեղի է ունենում ոչ թե դրամի արժեզրկում, այլ դոլարի արժեվորում։ «Որքան էլ որ Հայաստանի տնտեսությունը խոցելի լինի, այն ունի իր առանձնահատկությունները, եւ չի կարելի այն նույնացնել այն երկրների հետ, որտեղից գալիս է ազդեցությունը»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։