27.11.2024
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից Արցախում զինծառայող է վիրավորվել. ՊԲ
prev Նախորդ նորություն

C-400-ի ձեռքբերումը Թուրքիայի համար ազգային խնդիր է․ թուրք նախարար

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը Թուրքիայի համար «ազգային խնդիր է» ։


«Ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում ունենալ այդ համակարգերը։ Թուրքիան դա ցանկանում է մեկ աստիճանով վեր բարձրանալու համար, իրեն ուղղված վտանգը չեզոքացնելու համար։ Դա մեր ազգային պահանջն է։ Ի՞նչ են ուզում դրան դեմ դուրս եկողները։ Ցանկանում են, որ Թուրքիան խոցելի դառնա արտաքին վանգի առաջ։ Սա այս պահին մեր երկրի համար ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Եթե մենք սա ապահովենք՝ ապահովված կլինենք մեր անկախությունն ու ազատությունը», - ասել է Սոյլուն։


Թուրքիայի ՆԳ նախարարը նաև պնդել է, որ ներկայում Թուրքիայի դեմ «խաղեր խաղացողները» շատ են, և բազմաթիվ երկրներ ցանկանում են դիտավորյալ նվազեցնել Թուրքիայի դերն ու ներուժն աշխարհում։


«Սակայն Արևմուտքի ու Արևելքի միջև ամենավստահելի կամուրջը, միանշանակ, Թուրքիան է», - ասել է թուրք նախարարը։