23.04.2025
C-400-ի ձեռքբերումը Թուրքիայի համար ազգային խնդիր է․ թուրք նախարար
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Ղարաբաղի հարցով Փաշինյանի բոլոր հայտարարությունները խաղ է

Թող ՀՀ-ն ճանաչի Ղարաբաղը և այն ժամանակ կտեսնի, թե ինչ իրավիճակ է ձևավորվում, երբ հայկական կողմը խախտում է առկա պայմանավորվածությունները: Այդ ժամանակ Ադրբեջանը բանակցություններ է վարելու ոչ թե ՀՀ-ի, այլ Ղարաբաղի հետ: Այդ ժամանակ ՀՀ-ն այդ հակամարտությունում ընդհանրապես կլինի ոչ ոք: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Վիտալի Արկովը:


Նա նշել է, որ Փաշինյանն այդ հայտարարություններով կտրում է իր ճանապարհը, այստեղ կարող է ստեղծվել մի վիճակ, երբ Ադրբեջանը գնա վա-բանկ ու հայտարարի, որ այժմ իրենք բանակցություններ են վարելու Ղարաբաղի ու միջնորդների հետ: Իսկ ՀՀ-ն միջնորդ չէ:


Ըստ նրա, Փաշինյանի բոլոր հայտարարությունները խաղ են: Ղարաբաղյան հարցը ունի երկու լուծում`ռազմական ու խաղաղ, սակայն դրանք Փաշինյանին դուր չեն գալիս`ցանկացած պարագայում պետք է ինչ-որ մի բան զիջել: Փաշինյանի հայտարարությունները կարելի է գնահատել, որպես ղարաբաղյան հարցի անգամ փուլային լուծման ձգձգման փորձ:

Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին միայն կավելացնի ռազմավարական ռիսկերն ԱՄՆ-ի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան