24.11.2024
Մամուլի տեսություն. Սահմանադրական փոփոխություններով իշխանությունները լիակատար ազատություն կստանան
prev Նախորդ նորություն

Նախագահը Ազգային ժողով է ուղարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողով է ուղարկել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Ինճպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։

Առաջիկա շաբաթվանից Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նախատեսում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ սկսել:

Միաժամանակ, նախագահը հանձնարարել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին շարունակել երկխոսությունը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) հետ, վերջինիս նախնական կարծիքում ներկայացված այն հարցերի շուրջ, որոնց առնչությամբ դեռևս փոխհամաձայնեցված լուծումներ չկան: