10.09.2026
Նախագահը Ազգային ժողով է ուղարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը
prev Նախորդ նորություն

"Սահամանդրության նախագծի վերաբերյալ սկզբունքային տարաձայնություններ չկան"

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին:

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամլո ծառայությունից, Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում միջազգային կառույցի ցուցաբերած բարձրորակ մասնագիտական օժանդակության համար՝ կարևորելով դրա նշանակությունը երկրում ընթացող իրավական բարեփոխումների գործում: Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան:

Մտքեր են փոխանակվել ժամանակակից սահմանադրական զարգացումների, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած ժողովրդավարական նորամուծությունների կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահամանադրության փոփոխությունների նոր նախագծով առաջարկվում է անցում կատարել գործող կիսանախագահական համակարգից խորհրդարանականի: Նախագիծը քննադատում են ընդդիմադիր ուժերը և որոշ փորձագետներ՝ համարելով այն իշխանության վերարտադրության միջոց:
Գերմանիայի դեսպան. ԵՄ դռները Հայաստանի համար փակ չեն
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ