10.09.2026
prev Նախորդ նորություն

Գերմանիայի դեսպան. ԵՄ դռները Հայաստանի համար փակ չեն

Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով, պետք է ուսումնասիրվեն բոլոր հնարավորությունները՝ «Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն ավելի սերտ դարձնելու համար»:

«Բոլորը տեղյակ են այն որոշման մասին, որ Հայաստանն ընդունեց 2013-ի սեպտեմբերին։ Դա որոշում էր՝ ընդունված ձեր կառավարության և պատասխանատու անձանց կողմից: Բայց Եվրամիության դռներն, իհարկե, Հայաստանի համար փակ չեն», - ասել է դիվանագետը, հայտնում է "Ազատությունը"։

Քիսլերն ասաց, թե հիմա նոր համաձայնագրի պատրաստման գործընթաց է ընթանում՝ համոզմունք հայտնելով, որ «դա կարող է լավ հիմք հանդիսանալ հետագա համաձայնությունների ձեռք բերման համար»։

Դեսպանը դժվարացավ նոր փաստաթղթի ստորագրման ստույգ ժամկետներ նշել: «Ես չեմ կարող կանխագուշակել ապագան, միայն գիտեմ, որ Եվրամիության կողմից այս ուղղությամբ արվում է հնարավորը: Գերմանիան, որպես Եվրամիության անդամ երկիր, շահագրգիռ է, որ փաստաթղթի ստորագրումն իրականանա որքան հնարավոր է շուտ»,-ասաց Մաթիաս Քիսլերը:

Նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն էր հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ազգությամբ լեհ դիվանագետը նույն օրը հանդիպել էր նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ըստ ստացված պաշտոնական հաղորդագրության, «զրուցակիցները հույս են հայտնել, որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, ինչը նոր թափ կհաղորդի այդ հարաբերություններին»:
Մամուլի տեսություն. Ընդդիմության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա, իսկ այնտեղից՝ ԱՄՆ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ