27.11.2024
Վրաստանի խաղաղության ինդեքսը վատթարացել է
prev Նախորդ նորություն

Եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի անդամակցել ԵԱՏՄ-ին՝ ՀՀ-ն միանշանակ դեմ կլինի. ԱԳՆ

Ռուսական Կոմերսանտի հետ հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի հետաքրքրությանը Եվրասիական տնտեսական միության հանդեպ:


Պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի Երևանի  դիրքորոշումը, եթե Ադրբեջանը որոշում կայացնի ավելի սերտացնել հարաբերությունները ԵԱՏՄ հետ և շարժվել դեպի միության, Մնացականյանը նշել է.


«Ադրբեջանն այն պետությունն է, որը շրջափակում է Հայաստանը: Միակողմանի միջոցներ է ձեռնարկում Հայաստանի դեմ: Բաքուն վարում է մի քաղաքականություն, որը միտված է նրան, որպեսզի խոչընդոտվեն բոլոր փոխգործակցության գործընթացները, վստահության մթնոլորտի ձևավորումը և մարդկային շփումները: Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ջանքեր չի խնայում խրախուսելու ատելության մթնոլորտը: Տեսեք, թե ինչպիսի հռետորաբանություն է օգտագործում Բաքուն Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության դեմ: ԵԱՏՄ-ն դա համագործակցության կազմակերպություն է, ի՞նչ եք մեզանից սպասում»:


Ճշտող հարցին՝ այս պատասխանից կարելի՞ է ձևակերպել Հայաստանի դիրքորոշումը, որպես դեմ, եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել ԵԱՏՄ-ին, ԱԳ նախարարը դրական պատասխան է տվել.


«Դուք ձևակերպեցիք Հայաստանի դիրքորոշումը: Հայաստանը չի կարող հաշվի չնստել իրողությունների հետ, մենք չենք կարող դրանք հաշվի չառնել համագործակցության վերաբերող հարցերի քննարկման ժամանակ: Իսկ իրողություններն այնպիսին են, որ մենք ունենք իրավիճակ, երբ միանշանակ մերժվում է ամեն տիպի համագործակցությունը: Այդ թվում նաև մարդկային շփումները, էլ չեմ ասում տնտեսական համագործակցության մասին: Եվ ինչի՞ մասին ենք խոսում, ունենալ մի դիտորդ, որն արհամարհում է պետություններից մեկի՞ն: Որը կարծում է, որ այդ պետության հետ պետք չէ նույնիսկ խոսե՞լ»,- հավելել է Զոհրաբ Մնացականյանը: